Saturday, 13 06 2026
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս
19:00
Ֆրանսիայում վեց մարդ դատապարտվել է հազվագյուտ ռուսական գրքեր գողանալու համար
18:50
Սառցադաշտերի հալումը շարունակում է մտահոգել գիտնականներին
18:40
Պետեր Մադյարը Վիկտոր Օրբանին մեղադրել է միգրացիայի հարցերում հասարակությանը խաբելու մեջ
18:30
Թութակը կանխատեսել է Աշխարհի առաջնության բացման խաղի հաղթողին
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

«Նարեկը վախկոտ չէր, Նարեկն ինքնասպան չէր լինի առանց պատճառի»

Ինչպես նշել էինք, դեկտեմբերի 2-ի երեկոյան Վանաձորի «Դուց» զորամասում մահացած ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանի մահվան կապակցությամբ դեկտեմբերի 5-ին քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև այս պահը որևէ կասկածյալ կամ ձերբակալված չկա: Նախաքննությունը շարունակվում է: Դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չի տրվել: Հարազատները նշում են, որ դիահերձման ժամանակ բռնության որևէ հետք չի եղել:

Ինչպես գրել էինք նախորդ հոդվածում, հարևանները, հարազատները մինչև այսօր էլ չեն հավատում զինվորի ինքնասպանության վարկածին: Նարեկ Դավթյանը բանակ էր զորակոչվել այս տարվա հունիսին: Նրա դին գտել էին ծնոտի տակից մահացու հրազենային վնասվածքով: Ի դեպ, այդ նույն զորամասում մինչև Նարեկի ծառայությունը, եղբայրն է ծառայել, և նրա վերադառնալուց հետո անմիջապես Նարեկն է ծառայության անցել: Նարեկի եղբայրը՝ Արամայիսը (Արմոն), մեզ հետ զրույցում ասաց, որ իր ծառայությունը բնականոն է ընթացել: Իսկ մայրը` Գայանեն, նշեց, որ ծառայության առաջին ամիսները բնականոն են անցել, և Նարեկը չի դժգոհել ծառայությունից, սակայն վերջին ամիսներին սկսել է նեղվել բանակի վարք ու բարքից. «Նարեկն այն տղան չէր, որ առանց պատճառի ինքնասպան լիներ, ինքը լավ տրամադրությամբ բանակ է գնացել, Նարեկին դրդել են ինքնասպանության»,- նշեց որդեկորույս մայրը`ավելացնելով, որ դեպքից մեկ օր առաջ Նարեկը խոսել է տնեցիների հետ. «Ինքը շատ ուրախ է գնացել բանակ, հազարից մի երեխեն է այդ տրամադրությամբ այս օրերին գնում բանակ: Ինքը այնքան ուժեղ տղա էր, որ կարող էր ծածկել, որ մաման չհասկանա, որ ինքը այդպիսի բան է մտածում: Առաջին ամիսներին նրա մոտ ամեն ինչ նորմալ էր, այս ամեն ինչը սկսվել է այս վերջին ամիսներին»,- պատմեց Նարեկի մայրը:

Նա նշեց, որ վերջերս Նարեկը ավելի անտրամադիր էր դարձել. «Նոյեմբերի 19-ին ենք խոսել իր հետ, ինձ չի ցույց տվել, չուզեց, որ մայրն անհանգստանա, Արմոն իրեն հազիվ համոզեց, որ չփախչի, ինքը ասում էր, որ իրեն դուր չի գալիս ծառայությունը, սերժանտ է, աֆիցեռ է, թե ինչ է, Նարեկին ընդհանուր բոլորի ներկայությամբ հայհոյել է, իսկ թե հետո ինչ է կատարվել, չգիտեմ…»,- ավելացրեց տիկին Գայանեն:

Մոր խոսքերով, Նարեկն ընդհանրապես վախկոտ չէր, Նարեկն ինքնասպան չէր լինի առանց պատճառի:

Նարեկը մինչև բանակ գնալը սովորել է Ազգային փորձագիտության ինստիտուտի ավագ դպրոցում, սակայն անցյալ տարի չի ցանկացել շարունակել ուսումն այդտեղ և գործերը տեղափոխել է Գյուղատնտեսական ակադեմիա:

Հարցին՝ շարունակելո՞ւ եք արդար քննություն պահանջել, տիկին Գայանեն հուզված պատախանեց. «Ումի՞ց պահանջեմ արդար դատավարություն, ո՞ւր է այստեղ երկիր, ուղղակի ես չհասցրեցի, ես իմ Նարեկին ասացի` Նարեկ ջան, քեզ տարիուկես է մնացել, գալիս ենք, այստեղից Ռուստաստան ենք թողնելու գնանք, դուք էլ գիտեք, որ երկիր չունենք, շատ էլ լավ գիտեք, ինձնից լավ գիտեք, որ չունենք…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում