ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի մասնակիցների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Դուրբանում (Հարավային Աֆրիկա), ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նա ասել է, որ շատ քիչ բան է ակնկալում Դուրբանի կոնֆերանսից, սակայն դա չի նշանակում, որ իրական առաջընթաց չի լինելու:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ հանդիպումը պետք է որոշի չորս կոնկրետ խնդիր, այդ թվում՝ կլիմայի պահպանության համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների խնդիրը:
«Ինչ վերաբերում է երկարաժամկետ ֆինանսավորմանը, ապա մեզ անհրաժեշտ է մինչև 2020 թվականը ամեն տարի այդ նպատակի համար տրամադրել 100 միլիոն դոլար: Դրանք պետք է տրամադրվեն կառավարությունների, մասնավոր սեկտորի և նոր ինովացիոն աղբյուրների կողմից: Իմ կողմից հաստատված խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա հնարավոր է: Հիմա կարևոր է պահել այդ խոստումը»,- ասել է Պան Գի Մունը: