Wednesday, 17 06 2026
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին

Ամանորյա միջոցառումների մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 20-ին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի, Մշակույթի վարչության պետերն ու աշխատակազմի Առևտրի և սպասակումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը լրագրողներին են ներկայացրել մայրաքաղաքում կազմակերպվելիք ամանորյա տոնական միջոցառումների ծրագիրն ու տոնական ձևավորման մանրամասները:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 20-ին ժամը 20:00-ին, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

Նա նաև նշել է, որ այս տարի նույնպես 31մ բարձրությամբ տոնածառը հավաքվել է սանիտարական էտումից հետո մարզերից բերված բնական եղևնիների ու սոճիների 6000 ճյուղերով: Տոնածառը զարդարված կլինի ավելի քան 4000 խաղալիքներով ու նաև նոր լուսադիոդային լամպերով: Տոնական օրերին սպասվում է նաև ամանորյա աննախադեպ 3D շոու ծրագիր և հրավառություն: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության մասով էլ նշվել է, որ աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։ 38 փողոց արդեն ձևավորվել է:

Մշակույթի վարչության պետ Կամո Մովսեսյանը, ներկայացնելով ամանորյա միջոցառումների մասին տեղեկատվությունը, նշել է, որ դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 6-ին և հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում կանցկացվեն համերգային ծրագրեր։ Ազատության հրապարակում և Սահադաշտի վերածված Կարապի լճում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և մայրաքաղաքի ժամանցի այլ վայրերում սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն մանկական խաղեր ու տարբեր մրցույթներ: Համերգային կատարումներով և խաղերով համեմված տոնական միջոցառումներ են անցկացվելու նաև բոլոր վարչական շրջաններում: Վարչության պետը նաև նշել է, որ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչությունը սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 3000 երեխաների համար նախատեսել է ամանորյա նվերներ և թատերական ներկայացումների տոմսեր:

Աշխատակազմի առևտրի և սպասակումների վարչության պետի պաշտոնակատար Արման Եդոյանը ներկայացրել է վարչության կողմից նախատեսված միջոցառումների ծրագիրը։ Ընդգծվել է դեկտեմբերի 14-ից հունվարի 15-ը Հյուսիսային փողոտայում ամանորյա վրանային տոնավաճառի կազմակերպումը, ինչն, ըստ էության, մեկ վայրից ամանորյա գնումներ կատարելու միջազգային դրական փորձի տեղայնացման նպատակ ունի և հաջողության դեպքում կարող է դառնալ ամենամյա: Բացի այդ, այս տարի նույնպես նախատեսվել է մայրաքաղաքում գործունեություն ծավալող տնտեսավարողների շրջանում անցկացնել մրցույթ` Ամանորյա լավագույն արտաքին ձևավորում անվանակարգով, և հաղթողներին պարգևատրել Երևանի քաղաքապետի հատուկ մրցանակներով: Ինչ վերաբերում է բնական տոնածառների սեզոնային վաճառքի կանոնակարգմանը, Արման Եդոյանը տեղեկացրել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են համապատասխան տարածքներ, որտեղից և կիրականացվի եղևնիների և սոճիների բացօթյա վաճառքը: Հատուկ ընդգծվել է, որ տվյալ վայրերի ընտրությունը կատարվել է բացառապես փողոցների բանուկ հատվածներից որոշակի հեռավորության վրա` ճանապարհային երթևեկի խցանումները կանխելու նպատակով:

Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև հավելել են, որ մայրաքաղաքի վարչական շրջանները ևս նախատեսել են ամանորյա հետաքրքիր միջոցառումներ և մայրաքաղաքն ամբողջությամբ այս տարի, իրոք, տոնական տեսք կունենա:

Վարչությունների պետերը նաև իրենց ամանորյա բարեմաղթանքներն են հղել երևանցիներին ու մաղթել, որ 2012 թվականը լինի խաղաղության և բարեկեցության տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում