Ամերիկյան Fox News հեռուստաալիքը Ռուսաստանում ընթացող ցույցերի սյուժեն ներկայացնելիս ցուցադրել է Հունաստանում անարխիստների կազմակերպած անկարգությունների կադրերը:
Ինչպես հաղորդում է Россия 24 հեռուստաալիքը, կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները ոստիկանության վրա նետում քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ»: Ընդ որում՝ եթերում նշվել է. «Սա Մոսկվան է, նրանց ակցիան, ովքեր համաձայն չեն խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ»:
Տեսանյութը տեղադրված է եղել հեռուստաալիքի կայքում, սակայն ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, նկատելով սխալը, այն հանվել է:











































