Gallup հետազոտական ինստիտուտի հարցման տվյալներով, արտասահմանում ապրող 25-34 տարեկան ամերիկացիների թիվը 2 տարվա ընթացքում 1-ից հասել է 5 տոկոսի: Եթե 2009 թ. արտասահմանում աշխատող 18-24 տարեկան ամերիկացիների թիվը հասնում էր 15 տոկոսի, ապա այժմ հասել է 40 տոկոսի: Ընդհանուր առմամբ, Պետդեպի տվյալներով, ԱՄՆ սահմաններից դուրս ապրում և աշխատում է ԱՄՆ 6.3 մլն քաղաքացի:
Այսպիսով, ԱՄՆ-ը, որը միշտ գրավում էր գիտության, տեխնիկայի և մշակույթի ամենատարբեր բնագավառների բարձր որակավորում ունեցող կադրերին, այժմ կորցնում է իր քաղաքացիներին: Gallup-ի մասնագետներն այսպիսի եզրակացության են եկել հարցում անցկացնելով աշխարհի 135 երկրներում: Հարցման արդյունքներն անսպասելի էին: Միացյալ Նահանգները, որը միշտ առաջին տեղում է եղել օտարերկրացիներին ներգրավելու տեսանկյունից, այժմ կորցրել է իր գրավչությունը: Դա բացատրվում է այն աննախանձելի վիճակով, որի մեջ հայտնվել է ամերիկյան տնտեսությունը, նրա հսկայական պարտքով և բյուջեի դեֆիցիտով:
Հետազոտությունը պարզել է, որ ամերիկացիների մոտ գնալով իշխող է դառնում այն մտածելակերպը, որ եթե ցանկանում ես կյանքում որևէ բանի հասնել, ապա անհրաժեշտ է հնարավորինս արագ դուրս գալ այդ դեպրեսիվ մթնոլորտից:







































