Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն կողմնորոշվել է, թե ինչ մարտավարությամբ է անցկացնելու Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղը:
Շատերն էին փորձում գուշակել, թե Մոուրինյոն քանի հարձակվող դաշտ դուրս կբերի մեկնարկային կազմում: Ժոզեն հասկացրեց, որ Պեպ Գվարդիոլայի թիմի դեմ ինքը չի պատրաստվում խաղը սկսել 2 հարձակվողներով.
«Կարող եմ ասել, որ մեկնարկային կազմում դաշտ դուրս կգան Քրիշտիանու Ռոնալդուն և Անխել դի Մարիան: Ինչ վերաբերում է Կարիմ Բենզեմային և Գոնսալո Իգուաինին, ապա խաղադաշտ դուրս կգա նրանցից մեկը»,- իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշեց Մոուրինյոն:









































