Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» կայացել է 5.4 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 382.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 382.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.08-ով և կազմել 383.54 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 384-385.5 դրամով և գնել՝ 379-382 դրամով:











































