Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը հաջող փորձաշրջան է անցել Բելառուսի «ԲԱՏԷ»-ի կազմում:
22-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան էր անցնում նոյեմբերի 25-ից: Հիշեցնենք, որ մեր խաղացողը բելառուսական ակումբի հետ մեկնել էր Իսպանիա, որտեղ թիմը պատրաստվում էր Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք՝ «Բարսելոնա»-ի հետ խաղին:
Այժմ «ԲԱՏԷ»-ն Զավենի տրանսֆերի ձեռքբերման համար բանակցություններ է վարում «Իմպուլս»-ի հետ:










































