Monday, 08 06 2026
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

Թուրք-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ իրադարձություն է գրանցվել. Նամըք Թան

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ իրադարձություն է գրանցվել։

Ըստ Թանի՝ նախկինում երբեք այնպես չի պատահել, որ նույն ժամանակաշրջանում (ամենայն հավանականությամբ նկատի է առնվում ԱՄՆ նախագահի նախագահության ժամանակաշրջանը – 1-in.am) ԱՄՆ նախագահն ու փոխնախագահն այցելեն Թուրքիա։ Թանը 2010 թվականը որակել է որպես «շատ վատ տարի», մինչդեռ այս տարի նախորդ տարվա հակապատկերն է։

Հիշեցնենք, որ երբ նախորդ տարվա մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը, Նամըք Թանը ժամանակավորապես հետ կանչվեց Անկարա:

Ի դեպ, այս տարվա սեպտեմբերի 14-ին Թուրքիան ու ԱՄՆ-ը Անկարայում հուշագիր ստորագրեցին Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայման մասին, որի որոշումը կայացվել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի համաժողովում:

Այդ կապակցությամբ ամերիկյան The New York Times-ը գրեց, որ այդ ՌՏԿ-ի տեղակայումը վերջին 20 տարիներին Վաշինգտոնի և Անկարայի միջև ռազմական համագործակցության շրջանակներում արված առավել նշանակալից նախագիծն է, և ամենանշանակալից քայլը` սկսած 2003 թվականի իրաքյան պատերազմից։

Դրա ամերիկյան շնորհակալությունն իրեն սպասեցնել չտվեց. հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը համաձայնել է Թուրքիային հանձնել F-16 Fighting Falcon կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերը։ Խոսքը F-16-ի թռիչքային համակարգն ու սպառազինությունն ամբողջովին վերահսկող համակարգչային ծրագրի մասին է: Դրա շնորհիվ թուրքական կողմը հնարավորություն է ստանում այդ ինքնաթիռների վրա տեղակայել հավելյալ սարքավորում և սեփական արտադրության սպառազինություն։

Թուրքական լրատվամիջոցներն անմիջապես գրեցին, դա աննախադեպ իրադարձություն է, քանի որ ԱՄՆ-ը նման կերպ չի վարվել աշխարհի և ոչ մի երկրի պարագայում: Նրանք ընդգծում էին, որ ցայժմ Lockheed Martin ընկերությունն արտադրել է F-16 տիպի 4200 ինքնաթիռ, որոնք առկա են աշխարհի 26 երկրների ռազմաօդային ուժերի սպառազինությունում, սակայն այդ երկրները, ներառյալ՝ Իսրայելը, իրենց սպառազինության մեջ առկա F-16 ինքնաթիռների արդիականացման համար անպայմանորեն պետք է դիմեն ԱՄՆ-ին, քանի որ նրանց արտադրած ռումբերը, հրթիռները և այլ բաղադրատարրերը չէին ճանաչվում F-16-երի համակարգչային ցանցի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում