Friday, 12 06 2026
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP

ՀՅԴ-ն երկրորդ անգամ է փորձելու կասկածել կառավարությանը

Այսօր Ազգային ժողովը քվեարկության է դնելու կառավարությանը անվստահություն հայտնելու՝ Դաշնակցության հարցապնդումը, որն ԱԺ քննարկմանը ներկայացվեց երեկ, երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց «ՀՀ կառավարության պատասխանատվության մասին» հարցապնդումը:

«Մեր կառավարությունը չունի առագաստանավ, հետևաբար չգիտի, թե որ ճանապարհով է գնում, կառավարությունն իր գործողություններում չունի հստակություն, թե ինչից է մեզ պաշտպանում և ուր է մեզ տանում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ գործ ունենք կառավարության կողմից Սահմանադրական պահանջները չկատարելու կամ անտեսելու հետ:

Ռուստամյանը ԱԺ նիստերի դահլիճում ներկա սակավաթիվ պատգամավորներին առաջարկեց դիմել Սահմանադրական դատարան. «Ուստի դատարան դիմելու համար օգնեք մեզ հավաքենք 27 պատգամավորների ստորագրությունները: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ կառավարությունը՝ ԱԺ օժանդակությամբ, չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները: Առաջարկում ենք ՀՀ նախագահին քննարկել կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ նման հարցապնդմամբ ՀՅԴ-ն հանդես է եկել այս տարվա մայիսի 25-ին, որը 13 դեմ, 10 կողմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց: Ձեռնպահ չկար, և դա այն դեպքում, երբ աշխատանքային օրվա սկզբին ԱԺ-ում ներկա են եղել 86 պատգամավորներ… Իհարկե, այս հանգամանքն էլ հետագայում երկար քննարկման առիթ դարձավ, մասնավորապես կար պնդում, թե կոալիցիոն շատ պատգամավորներ եթե դեմ չեն քվեարկել, ապա դա նշանակում է, որ նրանք կողմ են եղել ՀՅԴ-ի հարցապնդմանը, պարզապես վախեցել են նման հանդուգն քայլ անել իրենց քվեարկությամբ և այդպիսով հայտնել են իրենց լուռ համաձայնությունը:

Այսպիսով, այսօր պարզ կդառնա, թե Դաշնակցության երկրորդ փորձն ինչ ճակատագիր կունենա, և արդյոք նրանք կկարողանա՞ն հավաքել անհրաժեշտ 27 ձայնը: Եթե ընդունենք, որ ՀՅԴ խմբակցության բոլոր 16 անդամները մի մարդու նման կգան խորհրդարան ու կքվեարկեն իրենց նախագծին կողմ, ապա ՀՅԴ-ին մնում է հավաքել ևս 11 ձայն, և հենց այստեղ է, որ առաջանում է հարցերի հարցը՝ թե ում վրա է իր հույսը դնելու ՀՅԴ-ն, երբ կոալիցիան այդ նույն կառավարության հենարանն է, իսկ Ժառանգության հետ «ապահարզանը» կարծես թե հաստատվել է:

Բանն այն է, որ նախօրեին, երբ ԱԺ խոսնակի ընտրություններ էին ընթանում, Դաշնակցությունը չաջակցեց Ժառանգության թեկնածուին՝ Լարիսա Ալավերդյանին, այն դեպքում, երբ նորմալ կլիներ, որ ընդդիմադիր խմբակցությունն աջակցեր մեկ այլ ընդդիմադիր խմբակցությանը: Իհարկե, որևէ մեկի համար նորություն չէ, որ Դաշնակցությունն ընդդիմադիրների այլ տեսակի է պատկանում, այսպես ասած՝ «իրենք ուրիշ ցեղից են, իրենց չեն հասկանա»:

Փորձեցինք Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանից ճշտել, թե ինչպիսին կլինի նրանց վերաբերմունքը Դաշնակցության հարցապնդման նկատմամբ: Սաֆարյանը նշեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ հարցապնդման բովանդակությանը և չի կարող բովանդակային առումով գնահատական տալ դրան: Սակայն Սաֆարյանի համար հարցական է, թե այդ ինչ հիմքերով են նրանք պահանջում կառավարության հրաժարականը այն բանից հետո, երբ նախօրեին ՀՅԴ պատգամավորները ԱԺ խոսնակի պաշտոնում կողմ քվեարկեցին Սամվել Նիկոյանի թեկնածությանը, որը հայտարարել է, որ ինքը կառավարության հենարանն է Ազգային ժողովում: «Կառավարության հենարանին ԱԺ խոսնակի պաշտոնում կողմ քվեարկելուց, կառավարության հենարանն ԱԺ-ում ամրապնդելուց հետո այդ ինչպե՞ս են իրենք հասնելու կառավարության հրաժարականին»,- տարակուսեց Սաֆարյանը:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Ժառանգություն խմբակցությունն էլ դեմ քվեարկի Դաշնակցության հարցապնդմանը, դրանով իսկ տալով Դաշնակցության նախօրեի քայլի պատասխանը, Սաֆարյանը պատասխանեց. «Ո՛չ, մենք մեր քվեարկությունների ընթացքում երբեք նման բաներով չենք առաջնորդվում»: Նա նշեց, որ Ժառանգության պատգամավորների վարքագծի ուղենիշերը կուսակցության սկզբունքներն են և ծրագիրը, և եթե իրենք տեսնեն, որ ՀՅԴ-ն համոզիչ պատճառ է նշել կառավարության հրաժարականի համար, եթե նրանց քննադատությունը համահունչ լինի Ժառանգության դիրքորոշմանը, ապա «քվեարկելու ենք այնպես, ինչպես մեր չափանիշներն են թելադրում, այլ ոչ թե առաջնորդվելով նրանով, թե իրենք ինչպես վարվեցին մեր թեկնածուի հետ: Մենք սկզբունքի և արժեքների վրա վարվող քաղաքականության կողմնակից քաղաքական ուժ ենք և այդպիսին էլ լինելու ենք»:

Ինչ վերաբերում է կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներին, ապա վերջիններս ամենևին էլ մտահոգված չեն Դաշնակցության հարցապնդմամբ, և ինչպես հայտնի դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ զրույցից, նրանք արդեն որոշել են, թե ինչ կերպ են արձագանքելու Դաշնակցության հարցապնդմանը: Նկատենք, որ երբ մենք զրուցեցինք Գալուստ Սահակյանի հետ, նա դեռևս ծանոթ չէր ՀՅԴ հարցապնդման բովանդակությանը, սակայն վստահաբար նշեց. «Բնականաբար, դեմ ենք լինելու, մենք լրիվ հակառակ կարծիքի ենք»: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ անցած անգամվա պատմությունը կրկնվի, Գալուստ Սահակյանը նշեց, որ «անցած անգամվա սցենարը այլ էր, երեքշաբթի օր էր» (իրականում մայիսի 25-ը չորեքշաբթի էր.- 1in.am) ոչ թե հարց ու պատասխանի օր` ինչպես լինում է ամեն չորեքշաբթի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում