«ՀԺ»-ի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Օրսետտո» ռեստորանում օդամղիչ զենքից վիրավորված 23-ամյա Հրաչյա Անտոնյանը ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի որդին է:
«Բացի այդ, նա նույն դատարանի գրասենյակի գործավար է: Դատարանի աշխատակազմի ղեկավար էդգար Մելքոնյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ Բաղդասարյանի որդին իսկապես դատարանի աշխատակից է, նաև նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել Հրաչյայի հետ: «Նրա ղեկավարը ասել է, որ երկուշաբթի օրվանից աշխատանքի չի ներկայացել, բայց թե ինչու չի ներկայացել, մենք չգիտենք»,- ասաց Մելքոնյանը: Հրաչյա Անտոնյանը հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում, սակայն հիվանդանոցում ստացիոնար բուժման կարիք չի ունեցել»: