Իբրև իրավաբան` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԲՀԿ-ի առողջապահական ակցիաները կաշառք չեն:
«Ծառուկյան հիմնադրամի հաշվին մինչև 2000 մարդկանց ակնոցներ բաժանելը, վիրահատելը Թովմասյանը նախընտրական կաշառք կհամարեր, եթե նախկինում նույն հիմնադրամը նմանատիպ գործունեություն չծավալեր: «Մենք հիմա նախընտրական փուլում չենք, այն սկսվում է քվեարկությունից 30 օր առաջ»,- ընդգծեց նախարարը` հասկանալով, որ այլ բան ասելու դեպքում կարող էր ասվածն իր դեմ շուռ գալ, քանի որ մի երկու ամիս հետո նույն բանով զբաղվելու է նաև ՀՀԿ-ն»:
«Ժողովուրդ»-ը փորձել է նույն հարցի վերաբերյալ ստանալ նաև ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մեկնաբանությունը.
«Սակայն նրան դուր չեկավ մեր հարցադրումը` նախընտրական կաշառքի մասին. «Սխալ է, Դուք հարցը սխալ եք ձևակերպում, ճի՛շտ ձևակերպեք, կպատասխանեմ»: