Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը ՌԴ Պետդումայի ընտրությունները համարում է արդար ու կայացած:
Ինչպես գրում է BBC-ն, այս մասին Լիբերմանը հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ես լիովին հավատում ու վստահում եմ հրեա դիտորդներին: Ռուսաստանում Պետդումայի ընտրությունները եղել են արդար և ժողովրդավարական սկզբունքներով»,- նշել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:
Հիշեցնենք, որ ի տարբերություն Լիբերմանի, որկուշաբթի ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինտոնը Ռուսաստանի ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետ կապված իր մտավախությունն էր հայտնել:








































