Պարզվում է՝ նախագահի պաշտոնը վատ ազդեցություն չի ունեցել ԱՄՆ նախագահների վրա: Ինչպես հաղորդում է The New York Times պարբերականը, վկայակոչելով Չիկագոյի համալսարանի աշխատակից Սթյուարտ Օլշանսկիի հետազոտությունը, ԱՄՆ նախագահների մեծ մասը ավելի երկար են ապրել, քան իրենց ժամանակներում մյուս ամերիկացի տղամարդիկ:
Հերքելու համար այն տեսակետը, որ նախագահական աշխատանքը բացասաբար է ազդում կյանքի տևողության վրա՝ նա հաշվել է, թե որքան են ապրել նախագահները երդմնակալության արարողությունից հետո: Հետազոտության մեջ հաշվի չեն առնվել սպանված նախագահները:
Օլշանսկին սկսեց այս թեմայով հետաքրքրվել այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Բարաք Օբաման, հայտնվելով Սպիտակ տանը, սկսել է արագորեն ծերանալ (օրինակ՝ նրա մազերը սկսել են արագ ճերմակել):
ԱՄՆ 4 նախագահներ ապրել են ավելի քան 90 տարի, Ջերալդ Ֆորդը և Ռոնալդ Ռեյգանը մահացել են 93 տարեկանում, Ջոն Ադամսը և Հերբերտ Հուվերը՝ 90-ում:











































