Չինացի հայտնի նկարիչ Սյույ Բեյխունայի նկարը Պեկինում Poly աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային գնով՝ 266.8 միլիոն յուանով (42 միլիոն դոլար), հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով աճուրդային ընկերության հաղորդագրությանը:
Սյույ Բեյխունան (1895-1953) համարվում է ժամանակակից չինական գեղանկարչության պատրիարքներից մեկը, որը ազգային գեղանկարչական տարրերը միաձուլել է եվրոպական գեղանկարչության հետ: 2010 թվականին նրա գործերի աճուրդային վաճառքի գումարը կազմել է 176.3 միլիոն դոլար:
Նկարը ստեղծվել է 1951 թվականին և պատկերում է գյուղի աշխատանքը: Այն նախապես գնահատվել էր 150 միլիոն յուան, սակայն աճուրդի ընթացքում 20 անգամ գերազանցեց նախնական գինը:
Մինչ այժմ Սյույ Բեյխունայի ամենաթանկ կտավը եղել է գյուղացու նկարը, որը ջուր է հավաքում գետից: Այն վաճառվել է 2010 թվականի դեկտեմբերին՝ 171 միլիոն յուանով:
Այս տարվա սեպտեմբերին Սյույ Բեյխունայի աշխատանքներից մեկի շուրջ սկանդալ էր առաջացել: Այն 2010 թվականի օգոստոսին վաճառվել էր Beijing JiuGe Auctions աճուրդի ժամանակ: Կտավը, որում պատկերված է նկարչի կինը, փորձագետները կեղծ էին համարել:









































