Thursday, 18 06 2026
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում

Վարչապետը Լոռիում ու Շիրակում ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին

Կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ 1988թ. ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու և Շիրակի մարզեր:

Կառավարության ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Սպիտակում և Գյումրիում կանգնեցված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Տ. Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվել են հիմնանորոգված մանկապարտեզի և համայնքային կենտրոնի, ինչպես նաև բուժհաստատության մասնաշենքերը:

Ամասիայի մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու 60 երեխայի: Շենքի առաջին հարկում տեղակայված են մանկապարտեզի վարչական հատվածները, բուժկետը, խաղասենյակը, հավաքատեղին, համակարգչային սենյակը, իսկ երկրորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է մանկապարտեզի երկու երեսուն հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց:

Շենքի երկրորդ հարկում տեղակայված է նաև 80 հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որը կարող է օգտագործվել նաև համայնքային նշանակության հանդիսավոր իրադարձությունների համար:

Հաստատության հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքն է 100 միլիոն դրամ:

Ամասիայի բուժհաստատությունն սպասարկում է համայնքի և նրան հարակից բնակավայրերի շուրջ 9 հազար բնակչի: Բուժկենտրոնն ունի ծննդատուն, պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն, որոնք համալրված են անհրաժեշտ բուժսարքավորումներով:

Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 88 միլիոն դրամ է:

Վարչապետն այցելել է նաև Ամասիայի WKS տեքստիլ արդյունաբերության գործարան, որտեղ կառավարության ղեկավարին է ներկայացվել գործարանի արտադրական գործընթացը:

Գործարանն ունի 105 աշխատող, որի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Գերմանիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում