Universal Studios-ը, Warner Bros.-ի հետ համատեղ, Կալիֆոռնիայի սեփական թեմատիկ զբոսայգում կառուցելու են մի հատված` նվիրված Հարրի Փոթերին: Այն նման է լինելու Օրլանդոյի Universal զբոսայգում գտնվող «Հարրի Փոթերի կախարդական աշխարհին» (The Wizarding World of Harry Potter): Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այդ մասին ընկերության ներկայացուցիչները հայտարարել են մամուլի կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել Հոլիվուդում դեկտեմբերի 6-ին:
Նախագծի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Այսպես՝ շինարարությունը տևելու է 3-4 տարի, ծախսվելու է մի քանի հարյուր միլիոն դոլար: Հայտնի է նաև, որ զբոսայգում լինելու է Հոգվարթս դպրոցը, մի քանի ատրակցիոններ, ռեստորաններ և խանութներ:
Կոնֆերանսի ժամանակ ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ զբոսայգու շինարարությունը թույլ կտա ստեղծել 1000 աշխատատեղ:










































