Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

«Դուց»-ից փախչում են, որ «ինքնասպան» չլինե՞ն, թե՞ մայորը մեջքներին չթռվռա

Այն զորամասերում, որտեղ զինվորի սպանություն կամ ինքնասպանություն է լինում, «Առաջին լրատվական»-ը հետևողականորեն անդրադառնում է տվյալ զորամասում մինչ այդ կատարված հանցագործություններին` հասկանալու համար, թե այդտեղ ինչ կարգուկանոն կա, և ինչը կարող է մահվան հասցնել զինվորին: Եվ քանի որ զինվորի մահվան վերջին դեպքը տեղի էր ունեցել Վանաձորի «Դուց» զորամասում` «ինքնասպանություն» էր գործել ժամկետային զինծառայող Նարեկ Դավթյանը, հենց այդ զորամասին էլ կանդրադառնանք:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ ս.թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 00.55-ի սահմաններում, հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային շարքային զինծառայող Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով: Մինչ նախաքննությունը «կբացահայտի» հերթական «ինքնասպանությունը», անդրադառնանք այս զորամասում վերջին շրջանում կատարված հանցագործություններին:

Արմեն Աշոտի Իրիցյանը, հանդիսանալով նռնակաձիգ, կոչումով շարքային, ս.թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 17:00-ի սահմաններում ինքնակամ թողել էր զորամասը` մեկնել քաղաք Գյումրի, չորս օր անց հայտնաբերվել Գյումրու ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել: Այժմ դատվում է: Վանուշ Ավետիսյանը` զորամասի վարորդ, առանց հարգելի պատճառի երեք ամսվա ընթացքում 4 անգամ ինքնակամ թողել է զորամասը: Այժմ դատվում է: Գաբրիել Դիշլանյանը` գնդացրորդ, կոչումով շարքային, 2011 թ. սեպտեմբերի 3-ին, երեկոյան զորամասի թիվ 1 հսկիչ-անցագրային կետի դիմաց, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանության մեջ է մտել ծառայողական պարտականությունները կատարող, տվյալ օրվա թիվ 1 հսկիչ-անցագրային կետի հերթապահ, նույն զորամասի վերանորոգման վաշտի հատուկ աշխատանքների դասակի հրամանատար, ենթասպա Գուրգեն Կիրակոսյանի հետ, որի ընթացքում իր ձեռքին եղած գարեջրի շշով հարվածել է ենթասպա պետի գլխին և պատճառել առողջության թեթև վնաս:

Աբրահամ Գևորգյանը, 2011 թ. հուլիսի 1-ին, ընդգրկված լինելով զորամասի ճաշարանի օրվա վերակարգում, առանց որևէ պատճառ բերելու հրաժարվել է զինծառայողի պարտականությունները կատարելուց, չի ստանձնել ճաշարանի վերակարգը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ: Այժմ դատվում է: Արման Ալեքսանյանը` նշանառու օպերատոր, կոչումով շարքային, 2011 թ. հունիսի 21-ին, ընդգրկված լինելով օրվա վերակարգում որպես սուրհանդակ, հրաժարվել է զինծառայողի առանձին պարտականությունները կատարելուց` սավանները չի տեղափոխել զորամասի բաղնիք, չի ստանձնել սուրհանդակի պարտականությունները և չի ընդունել վերակարգը: Շարքային Հովհաննես Հանեսօղլյանը 2011 թ. 3 ամսվա ընթացքում 3 անգամից ավելի ինքնակամ թողել է ծառայության վայրը:

Իսկ ահա անցյալ տարվա դեկտեմբերյան դատավարություններից մեկը վերաբերում է զինծառայողի նկատմամբ կատարված բռնությանը: Իսկ բռնություն կատարողը պետն էր: 52-ամյա Սերգո Դանիելյանը, հանդիսանալով զորամասի 2-րդ ՄՀԳՄ-ի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, կոչումով մայոր, 2009 թ. օգոստոս ամսվա կեսերին գումարտակի պատասխանատուի պարտականությունները կատարելու ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայող շարքային Մուրադ Մուրադյանի մազերը կտրված չլինելու պատճառով ռետինե խողովակով պարանոցի և ոտքի շրջաններին հարվածել ու ծեծել էր շարքային Մուրադյանին: Նույն օրը ժամը 19.00-ի սահմաններում նույն պատճառով կրկին ծեծել էր Մուրադյանին` հարվածելով նրա պարանոցի շրջանին, բայց դա էլ բավական չէր` Մուրադյանին գցել էր գետնին, երկու ոտքերով կանգնել նրա մեջքին ու մի քանի անգամ ուժգնությամբ ցատկոտել է նրա մեջքին:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննված վկա Ալլա Ավետյանը` տուժող Մուրադ Մուրադյանի մայրը, դատարանում ցուցմունք էր տվել, որ 2009 թ. սեպտեմբեր ամսին որդուն տեղափոխել են Արմավիր քաղաք ուսումնական գունդ` զորավարժությունների: Այդ ընթացքում որդին վատ է զգացել, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են և հեռացրել փայծաղը: Այդ ժամանակ իրեն հայտնի է դարձել, որ որդուն ծեծել է ՀՀ ՊՆ Վանաձորի զորամասի 2-րդ գումարտակի հրամանտարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Սերգո Դանիելյանը: Մայորը կալանվել է, 2 ամիս անց խափանման միջոցը փոխարինվել է գրավով, նա բաց է թողնվել: Սերգեյ Դանիելյանը դատապարտվել է իշխանազանցության համար` 1 տարի 6 ամիս ազատազրկման, թեև չի ընդունել մեղադրանքը: Վերաքննիչ բողոքի հիման վրա երկրորդ ատյանի դատարանը Սերգո Դանիելյանին տվել 2 տարի պայմանական:

Կոնկրետ նշյալ զորամասի հետ կապված այս տարվա օգոստոսին թերթերից մեկի խմբագրություն էին դիմել զորամասի մի խումբ զինծառայողների ծնողներ և խնդրել իրենց բողոքը հասցնել Պնախարար Սեյրան Օհանյանին: Նախարարի հրամանով ամիսը մեկ անգամ ծնողը կարող է այցելել զինծառայության մեջ գտնվող իր զավակին, տեսնել զորանոցը, որդու և զորամասի կեցության պայմանները: Սակայն «Բաց դռների օրը» «Դուց» կոչվող զորամասում ծնողներին դիմավորել էին վայրենու պահվածքով: Չէին թողել, որ ծնողները մտնեն զորամաս, անգամ պատսպարվելու տեղ չեն տվել, և մարդիկ ստիպված են եղել զավակներին տեսակցել, իրենց բնորոշմամբ` «չոլերի մեջ», հորդառատ անձրևի տակ: Բացի դա, նախատեսված 4 ժամվա փոխարեն զինվորներին ընդամենը 1 ժամ 15 րոպե են դուրս թողել` 12:45-14:00, իսկ արձակման թերթիկում նշել` 11:00: Ծնողները դժգոհել էին նաև, որ իրենց որդիներն ընդամենը 2 շաբաթը մեկ են հնարավորություն ունենում լողանալու: «Գիտեինք, թե մեր երեխեքին լավ են նայում, գոնե մեր աչքի դեմը էսպես չանեին: Իրենք էլ ի՞նչ զգացումներով պետք է զորամաս վերադառնան ու ծառայեն»,- դժգոհել էին թերթին դիմած քաղաքացիները:

Ուսումնասիրելով այս գործերը` գալիս ենք այն եզրահանգման, որ այստեղից զինվորներն ավելի հաճախ են դիմում փախուստի… գուցե Նարեկ Դավթյանի ճակատագրին չարժանանալու համար: Իսկ թե քանի նմանատիպ դեպք է եղել այս զորամասում` պարզելն ավելի դժվար է մի պարզ պատճառով. սովորաբար եթե լինում են մահվան դեպքեր` դրանք ձևակերպվում են որպես «ինքնասպանություն» և կարճվում են` եթե հասարակական աղմուկ չկա… Եվ դրա մասին այլևս ոչ ոք չի իմանում` բացի կորուստին նպաստող պաշտոնյաներից, կորուստը կրողներից և նրանց մերձավոր շրջապատից:

Հ.Գ. «Առաջին լրատվական»-ը նախկինում ներկայացրել է «Դուց» զորամասի հրամանատարների հետ կապված որոշ պատմություններ` ՊՆ գույքին առնչվող առուվաճառքային գործարքներին: Առաջիկայում կանդրադառնանք դրանց շարունակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում