Monday, 15 06 2026
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում

Եթե ՀՀԿ-ն Գուրգեն Արսենյանին հրավիրի, նա չի ընդունի

Հայաստանի առաջիկա ընտրությունների պարագայում ևս, ինչպես եղավ Ռուսաստանում, կտեսնենք իշխող կուսակցության վարկանիշի անկում, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում կանխատեսեց ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը:

Նրա կարծիքով` Հայաստանի իշխանությունների վերջին չորս տարվա վարած քաղաքականության արդյունքում հասարակության դժգոհությունը ավելի է մեծացել:

«Հայ հասարակության հիմնական դերակատարը` ընտրողը, դժգոհ է, իսկ պաշտոնյաներին փոխելով` ոչինչ չի փոխվի, կադրային փոփոխությունները չեն կարող ազդել արտագաղթի նվազման, կենսամակարդակի բարձրացման վրա»:

Ըստ Գուրգեն Արսենյանի` ընտրությունների կեղծումը չի տեղավորվում ժամանակակից քաղաքակրթության նորմերում, այլ ենթադրում է քրեական պատասխանատվություն`հավելելով, թե իր կարծիքով` ընտրությունները կկեղծվեն:

Հարցին, եթե Արսենյանին առաջարկեն ընդգրկվել ՀՀԿ ցուցակում, նա կհամաձայնի՞, Արսենյանը բացասական պատասխան տվեց: ՄԱԿ ղեկավարը քաղաքական դաշինքների կնքման կողմնակից է այն դեպքում, երբ դրանք կնքվում են աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Նա նկատեց, որ մեր երկրում ահագնանում են արտագաղթի չափերը` դրանք կապելով ընտրությունների հետ. «Մենք չենք ստեղծել ՀՀ քաղաքացուն երկրում պահելու բարոյական մեխանիզմ: Ժամանակի քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունն են կրում այդ պատասխանատվությունը»:

Ի տարբերություն նախորդ խորհրդարանի` 2012-ի ընտրությունների արդյունքում արմատական ընդդիմությունը խորհրդարանում տեղ կունենա, համոզված է Գ. Արսենյանը: Արսենյանը նշեց, թե ասֆալտի վրա թրծված հռետորը խորհրդարանում լուրջ խնդիր է, և գործընկերները պետք է հաշվի առնեն` ՀԱԿ-ին անվանելով «փողոցային», «ասֆալտի» հռետորներ:
Գուրգեն Արսենյանը նկատեց, որ առաջիկա ընտրություններին հասարակությունը քվեատուփի առջև մերժելու է իշխանություններին, և դա լուրջ անակնկալ է լինելու իշխող կուսակցության համար:

«Առաջին լրատվական»-ի հարցին` համոզվա՞ծ է, որ այս անգամ իշխանությունները չեն կեղծի, և քվեաթերթիկն է արժեք լինելու, նա պատասխանեց` այս անգամ դժվար կլինի մեխանիկական գործընթացներ պարտադրել:

Մեր տարածաշրջանում հնարավոր է` բացասական իրադարձություններ տեղի ունենան, նշեց Գ. Արսենյանը` նկատի ունենալով Իրանի նկատմամբ Իսրայելի հնարավոր գործողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում