«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 21.20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 18-ամյա մի երիտասարդ և 9 տարեկան մի տղա:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:












































