Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Պակիստանում «Լաշկար-է-Ջանգվի ալ Ալամիի» սունի ծայրահեղական խմբավորումը:
Հիշեցնենք, որ այս խմբավորումը տասնյակ ահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Պակիստանի շիական փոքրամասնության դեմ: Սա խմբավորման առաջին ահաբեկչությունն էր Աֆղանստանում:
Long War Journal կայքի համաձայն՝ խմբավորումը կապեր ունի հայտնի «Ալ-Կաիդա»–ի ու թալիբների հետ:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննադատել է պայթյունի կազմակերպիչներին:
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով մահացել է 58 և վիրավորվել 130 մարդ:









































