Կոնգոյի ընտրական հանձնաժողովի խոսնակն ասել է, որ հանձնաժողովն ամեն ինչ անում է ընտրությունների արդյունքները մինչև այսօր կեսգիշեր հրապարակելու համար, բայց հնարավոր է, որ դրանք հետաձգվեն, եթե քվեաթերթիկները ժամանակին չհավաքվեն:
Մաթիեյու Մպիտան The Associated Press-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ուղղաթիռներ են ուղարկվել երկրի հեռավոր անկյուններ՝ արդյունքների հաշվառման համար: Արդյունքները Կինշասայում գտնվող հաշվառման կենտրոն չեն հասել՝ կապի միջոցների տեխնիկական խնդիրների պատճառով:
Միևնույն ժամանակ՝ լրագրողները, որոնք փորձել են մոտենալ ընդդիմադիր առաջնորդ Էթիենե Թշիսեկեդիի տանը, կրակոցներ են լսել: Ընդդիմությունն արդեն հայտնել է, որ հրաժարվում է ընդունել ընտրության արդյունքները:







































