Մոսկվայի վարչական դատարանը երեկ ձերբակալված Солидарность շարժման առաջնորդներից, ընդդիմության ներկայացուցիչ Իլյա Յաշինին դատապարտել է 15 օրվա վարչական կալանքի:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, նա մեղավոր է ճանաչվել իրավապահ մարմինների պահանջներին չենթարկվելու համար: Այսօր կքննվի նաև բողոքի ցույցի ևս մեկ մասնակցի՝ Ալեքսեյ Նավալնիի համանման գործը:
Մոսկվայի ոստիկանական բաժանմունքներում են շարունակում մնալ ակցիայի տասնյակ ձերբակալված մասնակիցներ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է անմիջապես ազատ արձակել բոլոր ընդդիմադիրներին:








































