Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին` ժ. 14.24-ին, Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ս. Ավետիսյանի փողոցի 20 շենքի մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժ. 14.55-ին, մարվել` 15.37-ին:
Այրվել է Գ. Անտոնյանին պատկանող տնակն ամբողջությամբ (մոտ 27 քմ):







































