Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ներկա է գտնվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնած «Կանաչ տնտեսություն» խորագրով հայ-գերմանական համաժողովին, հանդես եկել բացման խոսքով:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում «Կանաչ տնտեսության», այսինքն` շրջակա միջավայրին չվնասող տնտեսության աճի զարգացմանն առնչվող հարցեր:
Միջոցառման շրջանակում քննարկումներ կկազմակերպվեն աշխատանքային չորս խմբերում` «Կանաչ համայնքներ», «Կանաչ գործարարություն և կանաչ աշխատատեղեր», «Կայուն օրգանական գյուղատնտեսություն», «Ձեռնարկատիրություն և կենսաբազմազանություն» թեմաներով, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, քննարկել նախադեպեր և հաջողված օրինակներ:











































