Friday, 12 06 2026
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Գայլերը կուշտ են, ոչխարները` անվնաս

Հայտնի է դարձել, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը պետբյուջե է վերադարձրել այն մի քանի տասնյակ միլիոն դրամը, որ չարաշահվել է ոստիկանության համակարգում, և որի համար էլ հենց Օհանյանը ձերբակալվել և կալանավորվել է: Օհանյանի փաստաբանն, իհարկե, հայտարարել է, որ Օհանյանը թեև փողը վերադարձրել է, բայց նա իրեն մեղավոր չի ճանաչում, այլ պարզապես պատվի հարց է լուծել, քանի որ չարաշահումը եղել է իր ղեկավարած համակարգում:

Նույն այդ տրամաբանությամբ փողը պետբյուջե պետք է ոչ թե Օհանյանը, այլ Ալիկ Սարգսյանը վերադարձներ, որովհետև ի վերջո ճանապարհային ոստիկանությունն էլ Ալիկ Սարգսյանի ղեկավարած համակարգում էր: Առավել ևս, որ պարզապես զարմանալի է, թե ինչպես է ՃՈ պետը տարիներ շարունակ համակարգում յուրացումներ թույլ տվել, իսկ ոստիկանության պետը չի էլ գլխի ընկել, թե ինչ է կատարվում: Այնպես որ, երևի թեԱլիկ Սարգսյանն էլ, համենայնդեպս, պետք է մի կլորիկ գումար վերադարձնի պետբյուջե` իր ղեկավարած համակարգի գերատեսչություններում տիրող չարաշահումներից անտեղյակ լինելու համար: Դե, իսկ եթե տեղյակ է եղել, առավել ևս պետք է վճարի դրա համար:

Իրականում պարզապես զավեշտալի վիճակ է այս առումով և ընդամենը ծիծաղել կարելի էր այդ իրավիճակի վրա, եթե խոսքը չլիներ պետական փողերն «ուտելու» մասին, որոնք կարող էին կերակրել բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքների, բազմաթիվ մանուկների սննդի, բուժման և հագուստի հարցեր հոգալ: Մինչդեռ այժմ այդ փողերը ընդամենը հոգալու են իշխանության նախընտրական պոպուլիզմը` վերադարձվելով նախընտրական բյուջե: Ընդ որում, շատ հետաքրքիր մեխանիզմ-նախադեպ կարող է ստեղծվել: Կասկած չկա, որ ցանկության կամ անհրաժեշտության դեպքում կարելի է ցանկացած պետական պաշտոնյայի «փակել» այնպես, ինչպես Մարգար Օհանյանին: Կասկած չկա նաև, որ Մարգար Օհանյանի նման պաշտոնյաները որևէ կերպ չէին կարող միայնակ, առանց կենտրոնական իշխանության գիտության միլիոններ չարաշահել:

Բանն այն է, որ Հայաստանում նույնիսկ մի քանի հազար դրամը չի շրջանառվում առանց կենտրոնական իշխանության ֆինանսական աչալուրջ հսկողության, ուր մնաց` մի քանի տասնյակ կամ հարյուր միլիոն դրամը: Այդ դրամներն անկասկած ենթարկվում են համատեղ կամ, այսպես ասած, փայատիրական չարաշահման:

Ներկայում բյուջեն պետք է լուծի նախընտրական խնդիրներ, հետևաբար պետք են բյուջետային հնարավորինս շատ մուտքեր, առավել ևս, որ բիզնեսը կարծես թե ֆիզիկապես չի հասցնելու բավարարել իշխանության նախընտրական ախորժակը: Այստեղ կարող է օգնության հասնել հենց աննախադեպ մեխանիզմը, երբ փայատիրական չարաշահումը «կոտրվում» է ընդամենը մեկի գլխին, և նրան ստիպում են բյուջե վերադարձնել ամբողջ փողը: Ամբողջ փողը նրանը չի եղել, բայց վերադարձնողը լինում է նա: Շահավետ մեխանիզմ է` թե՛ նախընտրական, թե՛ պարզապես անձնական իշխանական բիզնես-տրամաբանության տեսակետից, ինչպես հայտնի ասացվածքում` երբ «գայլերը» կուշտ են մնում, իսկ «ոչխարների» մի մասը փոխհատուցում է «ոչխարների» մյուս մասի անվնասության համար:

Այնպես որ` պետք է սպասել, որ շուտով, ասենք, 500 հազար մեռած թոշակառուների փողը բյուջե վերադարձնի Վազգեն Խաչիկյանը, և նորանոր այլ պաշտոնյաներ սկսեն «հայրենադարձության» մի նոր ալիք՝ չարաշահած փողի վերադարձի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում