ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Մայամիի լողափներից մեկում ուսումնական ական է հայտնաբերվել, որը հանգեցրել է լողափում հանգստացողների տարհանմանը: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Բիլլ Դուղերտիին:
«Սարքում պայթուցիկ բաղադրամասեր չեն եղել»,- ասել է Դուղերտին՝ ավելացնելով, որ այնուամենայնիվ, լողափում հանգստացող մարդիկ ճիշտ են վարվել՝ դեպքի վայրը լքելով և այդ մասին իշխանությունններին տեղյակ պահելով:
Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները տարհանել են բոլոր հանգստացողներին: Սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ինչպես է հականավային խարսխային ՄԿ-57 ականը, որը ռազմածովային ուժերում օգտագործվում է ուսումնական նպատակներով, պոկվել խարսխից և հայտնվել լողափում:









































