ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները մոտակա օրերին Եվրոպայում կհանդիպի իր գործընկերների հետ՝ եվրոգոտում ճգնաժամի հաղթահարման մեթոդները քննարկելու նպատակով։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Նախարար Գայթները կուղևորվի Եվրոպա, որպեսզի դեկտեմբերի 6-8-ը իր գործընկերների հետ քննարկի եվրագոտում ֆինանսական ինստիտուտները ամրապնդելու հարցը»,- ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Երեքշաբթի օրը Գայթները հանդիպում կունենա Ֆրանկֆուրտում Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի և Գերմանիայի կենտրոնական բանկի նախագահ Ենսոմ Վայդմանոմի հետ:
Այնուհետև նա կմեկնի Բեռլին և կհանդիպի իր գերմանացի գործընկերոջ` Վոլֆգանգ Շոյբելի հետ:
Չորեքշաբթի օրը Փարիզում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ և ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուանի հետ: Այնուհետև Մարսելում կհանդիպի Իսպանիայի նորընտիր վարչապետ Մարիանո Ռախոեմի հետ:
Հինգշաբթի օրը Թիմոթի Գայթները կլինի Միլանում, որտեղ կհանդիպի Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ: Միլանից նա կմեկնի Վաշինգտոն:








































