Փորձագետները հայտնում են, որ բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են երկար քնել, այժմ դրա համար ունեն գիտական արդարացում և կարող են մեղքը գցել իրենց գեների վրա:
Ըստ BBCNews-ի՝ Եվրոպայում 10.000 մարդկանց շրջանում հետազոտութուն անցկացնելով` փորձագետները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ունեն ABCC9 գենը, գիշերվա ընթացքում 30 րոպե ավել քնի կարիք ունեն, քան բոլոր նրանք, ում մոտ այդ գենը բացակայում է:
«Յուրաքանչյուր 5-րդ եվրոպացին կրում է այդ գենը»,– ասել են հետազոտության համահեղինակները՝ Molecular Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում։
Հետազոտությանը մասնակցել է 10.000 մարդ, որոնցից յուրաքանչյուրը հայտնել է, թե ինքը ինչքան է քնում, և արյուն է հանձնել ԴՆԹ անալիզի համար:
Մարդկանց քնի տևողության կարիքը էապես տարբերվում է:
Օրինակ Մարգարեթ Թետչերին բավականացնում էր գիշերվա ընթացքում ընդամենը 4 ժամ քնելը, իսկ Ալբերտ Էյնշտեյնին հարկավոր էր քնել 11 ժամ: