Լոնդոնում ընթացող London chess classic մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյան – Նայջել Շորթ և Վիշվանաթան Անանդ – Դեյվիդ Հոուելլ մրցավեճերում պայքարն ավարտվեց:
Սպիտակ ֆիգուրներով խաղացող Լևոն Արոնյանը 60-րդ քայլում պարտության մատնեց անգլիացի Նայջել Շորթին և ընթացիկ մրցաշարում տարավ իր առաջին հաղթանակը՝ վաստակած 1 միավորին ավելացնելով ևս 3-ը: Շորթը առանց միավորի կշարունակի մնալ ետնապահի դիրքում: Վիշվանաթան Անանդ – Դեյվիդ Հոուելլ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Մայքլ Ադամսը և Լյուկ Մքշեյնը դեռ շարունակում են պայքարը: