Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Բարեփոխման պետք է ենթարկվեն նաև խողովակները

Բրյուսելում Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությանը, Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրության, հայտարարել է, թե ուրախ է Հայաստանում տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ:

Իհարկե, պարզ է, որ պաշտոնական հաղորդագրություններում չեն նշում, թե այդ արարողակարգային բարևներից հետո իրականում ինչ են խոսում եվրաչինովնիկները Հայաստանի պաշտոնյաների հետ, ինչ խնդիրներ են առաջ քաշում, ինչ դիտողություններ անում և ինչ պահանջներ դնում, բայց այդ ամենից զատ, շատ կարևոր են նաև հրապարակային հայտարարությունները: Ի վերջո, Եվրամիության, այսպես ասած, բուն թիրախն ու հասցեատերը Հայաստանում պետք է լինի հասարակության շահը, հանրային խնդիրներն ու նպատակները: Այսինքն, այդ տեսանկյունից, խնդիրը այն է, որ իշխանության հետ Եվրամիության գործակցությունը լինի բաց ու հրապարակային դաշտում, որպեսզի այդ իմաստով իշխանությունն էլ հաշվետու լինի հանրությանն ու չկարողանա խուսափել քաղաքական և հարկ եղած դեպքում նաև` իրավական հարցադրումներից ու պատասխանատվությունից: Հետևաբար, Եվրոպայի պաշտոնյաները պետք է բավական բծախնդիր լինեն նաև իրենց հրապարակային և անգամ ամենաարարողակարգային հայտարարություններում, տեղյակ լինելով, որ Հայաստանի իշխանությունը հաճախ տեղեկատվական շահարկումների է ենթարկում բառերն ու նախադասությունները, դրանք ծառայեցնելով հանրության հետ իր «հաշիվները» մաքրելու գործին:

Ուրեմն, երբ Շտեֆան Ֆյուլեն Բրյուսելում հայտարարում է Հայաստանում նոր ու հավակնոտ բարեփոխումներ տեսնելու ուրախության մասին, պետք է թերևս առարկայորեն և հստակ ամրագրի, թե ինչն է, որ համարում է նոր և հավակնոտ բարեփոխում, որից այդպես ուրախացել է: Այդ ինչ է Հայաստանում եղել, որ հարուցել է հարգարժան պաշտոնյայի ուրախությունը: Հայաստանի հասարակությունը մեծագույն հաճույքով կցանկանար կիսել այդ ուրախությունը, հատկապես որ երկրում սպասվող բարեփոխումները անմիջականորեն պետք է զգա իր մաշկի վրա: Եվ ավելին, հենց այդ մաշկի վրա զգացվող բարեփոխումներն են, որ կարող են ուրախություն առաջացնել, քանի որ հակառակ պարագայում բարեփոխում ասվածը պարզապես արժեք չունի: Եթե քաղաքացին չի զգում և շոշափում այդ բարեփոխումը, ապա դրա որևէ այլ արտացոլում չունի արժեք, ինչպիսին էլ այն լինի: Դա է խնդիրը, որին պետք է իրենց նաև հրապարակային հայտարարություններում ուշադրություն դարձնեն Հայաստանի պաշտոնյաներին ընդունող ու ճանապարհող և գոհության խոսքեր շռայլող եվրոպացի «մենեջերները»: Եթե նրանք մտածում են Հայաստանի «վերնախավին» կամ դրա առանձին ներկայացուցիչներին խոսքերով քաջալերելու, Հայաստանի բարեփոխումների և եվրաինտեգրացիայի ճանապարհին նոր հերոսությունների և խիզախումներ մղելու մասին, ապա թերևս սխալվում են կամ մոլորվում, որովհետև դրա ժամանակը վաղուց անցել է: Հայաստանի իշխանության հետ այլևս պետք է խոսել հստակ ու կոնկրետ, քաջալերելու լիմիտը սպառվել է: Բարեփոխումների գնալու իրական կամքի պարագայում այդ քաջալերանքի կարիքը վաղուց արդեն պետք է վերացած լիներ, իսկ եթե պահպանվում է, ապա կնշանակի` այդ քաջալերանքը արդեն չունի ոչ մի պրակտիկ նշանակություն:

Եվրամիությունը Հայաստանի իշխանության հետ պետք է խոսի հստակ և հարցերը դնի բավական շիտակ ու կոնկրետ: Այստեղ բանը միայն հայաստանյան արդյունքը չէ, այլ նաև եվրոպական ջանքերի արդյունավետության խնդիրը: Գաղտնիք չէ, որ ներդրվում են մարդկային և նյութական հսկայական միջոցներ, եռանդ, ուժ: Հետևաբար, կա այդ ամենի արդյունավետության խնդիր, առավել ևս այժմ, երբ Եվրոպայում լուրջ ճգնաժամ է ֆինանսական կառավարման տեսանկյունից: Այդ պայմաններում, Եվրոպան պետք է կրկնակի արդյունավետությամբ ծախսի ցանկացած միջոց, այդ թվում` այն միջոցը, որը հատկացվում է Հայաստանում եվրաինտեգրացիայի և բարեփոխումների խորացման կարևոր գործի համար: Ակնհայտ է, որ ներկայիս մարտավարության պայմաններում արդյունքը շատ հարաբերական է, հետևաբար, եթե հարկ կա, պետք է լինի նաև մարտավարության, շեշտադրումների փոփոխություն: Թե Հայաստանի համար է ժամանակը ափսոս, թե Եվրոպայի համար: Պետք է չկորցնել թանկարժեք ժամանակն ու նյութը, քանի որ թե կորած ժամանակը, թե կորած նյութը էլ ավելի են մեծացնում խնդիրները, լուծման համար պահանջելով էլ ավելի մեծ ժամանակ և էլ ավելի մեծ նյութ մարդկային ռեսուրսի և դրամական և նյութական միջոցների տեսքով: Իսկ այդ ամենը սուղ են, դրանք ներկայումս գտնվում են եթե ոչ ճգնաժամային, ապա նախաճգնաժամային վիճակում:

Այսինքն, խնդիրն այստեղ նաև երկկողմանի է ու պետք է մտահոգի Հայաստանին էլ, Եվրոպային է: Ընդ որում, Եվրոպայի տեսանկյունից դա նաև Հայաստանի հասարակությանը պետք է հետաքրքրի և մտահոգի, քանի որ Հայաստանի բարեփոխումների համատեքստում եվրոպական միջոցների արդյունավետ տնօրինման և իրացման խնդիրը կարևոր է ոչ միայն եվրոպացի հարկատուի, այլ նաև Հայաստանի քաղաքացու համար: Չէ՞ որ այդ միջոցների մեջ Հայաստանի քաղաքացին տեսնում է քաղաքացիական Հայաստանի կառուցման գործում իրեն ուղղված զգալի օժանդակություն, որը կարող է ունենալ պրակտիկ արժեք, եթե ճիշտ իրացվի և օգտագործվի: Հետևաբար, այդ միջոցների ոչ ռացիոնալ տնօրինումն ու իրացումը հարվածում է դրանց օժանդակության միջոցով իր խնդիրների լուծում ակնկալող Հայաստանի քաղաքացուն:

Առավել քան ակնհայտ է նաև, որ Հայաստանում եվրոպական բարեփոխումների խնդիրը արդեն ներառում է նաև այս ոլորտը և ակնհայտ է, որ բարեփոխման, վերափոխման կարիք ունեն այն խողովակները, որոնցով Եվրամիությունն օժանդակում է Հայաստանի բարեփոխումներին: Այդ խողովակներն այսօր ակնհայտորեն չեն համապատասխանում այն պահանջներին, որ ունի Հայաստանը որպես պետություն, ունի այդ պետության քաղաքացին և ունի նրան ձեռք մեկնած և նրա կյանքի բարեփոխման ու որակի արդիականացման հարցով շահագրգռված եվրոպացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում