Դեկտեմբերի 12-ին Ճապոնիայում կմեկնարկի ձյուդոյի «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարը:
Նշենք, որ այս մրցաշարն օլիմպիական վարկանիշային է, և մեր մարզիկները կարող են ուղեգրեր նվաճել: Այս պահին մեր մարզիկներն ունեն 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի 10 ուղեգիր:
Տղամարդկանց մրցապայքարում ելույթ կունենան 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը և 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, իսկ կանանց մրցապայքարում` 48 կգ քաշային Գայանե Հարությունյանն ու 57 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը: Գլխավոր մարզիչը ռումինացի Ադրիան Կրիոտառուն է: