News Georgia-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը դրամաշնորհի տեսքով 4 միլիոն եվրո է հատկացրել Վրաստանին։ Այդ գումարը պետք է ծառայի Արևմտյան Վրաստանում հարկադիր վերաբնակների բնակության խնդիրների լուծմանը։
Համապատասխան պայմանագիրը ստորագրել են Վրաստանի ֆինանսական գերատեսչության ղեկավար Դմիտրի Գվինդաձեն և Գերմանիայի զարգացման ու վարկավորման բանկի ներկայացուցիչ Առնե Գոսը։
Պլանավորված է գերմանական կառավարության աջակցությամբ ժամանակակից տներ կառուցել Արևմտյան Վրաստանի փախստականների համար։
Նշվում է, որ 1992 թվականից Գերմանիայի կառավարությունը Վրաստանի զարգացմանը հատկացրել է ավելի քան 515 միլիոն եվրո։





































