News Georgia-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին նոյեմբերի 27-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ստեղծված իրավիճակը որակել է որպես նարնջագույն հեղափոխություն, որը փորձում են իրականացնել Ալլա Ջիոևայի համակիրները.
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հարավային Օսիայում, նարնջագույն հեղափոխության ձևերից մեկն է, և այն տեղի չի ունենա։ Կլինի այնպես, ինչպես ցանկանում են Հարավային Օսիայի դատախազն ու ժողովուրդը։ Ես չեմ ցանկանում կառչած մնալ իշխանությունից, սակայն ցանկանում եմ այն հանձնել Սահմանադրությանը համապատասխան կարգով»։
Հիշեցնենք, որ Ջիոևայի համակիրները հայտարարել են, որ Ջիոևայի երդման արարողությունը նշանակված է դեկտեմբերի 10-ին։












































