Իսրայելական Mig News-ը, վկայակոչելով իսրայելական բանակում ունեցած իր աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիան հրթիռային փորձարկում է իրականացրել՝ ցույց տալու Բաշար Ալ-Ասադի ռեժիմի ամրությունը։
The Jerusalem Post-ը գրում է, որ շաբաթ օրը սիրիական բանակը փորձարկել է իր նորագույն Scud-B հրթիռները։ Դա տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում։ 300 կիլոմետր հեռահարություն ունեցող այդ հթրիռներն արձակվել են իրանական սահմանի ուղղությամբ։
Այդ ամենը ցուցադրվել է սիրիական հեռուստատեսության ուղիղ եթերով։ Բանակային աղբյուրները սա որակում են որպես Արևմուտքին ահաբեկելու փորձ և ուղերձ արևմտյան այն բոլոր երկրներին, որոնք մտածում են Սիրիայում ռազմական միջամտության մասին։










































