Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Կապան-Շվանիձոր-Մեղրի ճանապարհի 82-րդ կմ-ին շրջվել է:
Վարորդը՝ 28-ամյա Նարեկ Շահբազյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































