Բջջային հեռախոսներ արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում հաղթել է Apple-ի դեմ դատական գործը: Կալիֆոռնիայի դատարանը չի արգելել Samsungի համակարգիչների և Galaxy սմարթֆոնների վաճառքը: Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, այս դեպքից հետո Samsung-ի բաժնետոմսերն աճել են 2.2 տոկոսով:
«Կարծես թե Samsung-ի համար իրավիճակը փոխվում է դեպի լավը»,- հայտարարել է Nomura Holdings-ի վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ Apple և Samsung ընկերությունների միջև դատական վեճեր են գնում տասը երկրում: Ընկերությունները միմյանց մեղադրում են պլանշետների և սմարթֆոնների սենսորային էկրանների տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ: Նոյեմբերի 30-ին Ավստրալիայի դատարանը բավարարել է Samsung ընկերության բողոքը և հանել է երկրի տարածքում նրա պլանշետների վաճառքի արգելքը:






































