Հանրապետական ռազմավարները վաղուց ասել են, որ նախագահի թեկնածուի ընտրությունը կուսակցությունը կկատարի գաղափարական սրտի և և ընտրություններում հաղթող գլխի միջև:
Նախագահական ընտրությունների պատրաստությունների սկզբում կուսակցականները գտնում էին, որ իրենց հարկավոր է այնպիսի մեկը, ով կկարողանա միանագամից հարված հասցնել Բարաք Օբամային, և այդ մեկը Միթ Ռոմնին էր: Բայց սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հերման Քեյնի քարոզարշավի ընդհատումից հետո այժմ Հանրապետական կուսակցության համար կարծես թե նախագահական ամենահավանական թեկնածուն Նյութ Գինգրիչն է, ով քաղաքական պաշտոնյա է և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ:
Անգամ նախքան Քեյնի քարոզարշավի ավարտը Գինգրիչը ABC News-ին տված հարցազրույցում ասել էր. «Դժվար է նայել սոցիալական հարցումների սանդղակներին և չհասկանալ, որ թեկնածուն ես եմ լինելու»:









































