Վրացական կառավարության որոշմամբ` Սև ծովի ափին կկառուցվի նոր մեծ քաղաք` Լազիկա անունով: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Անակլեա ու Կուլևի գյուղերի միջև ընկած հատվածում մի քանի ամիս հետո կսկսվի քաղաքի շինարարությունը: Նախագահը նշել է, որ քաղաքի հիմնումը կարևոր է՝ և՛ տնտեսական, և՛ առևտրային տեսանկյունից: Քաղաքի շինարարության մեջ կընդգրկվեն հազարավոր աշխատողներ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, նոր քաղաքի բնակչությունը 10 տարի հետո կհասնի 500 հազարի, ինչը նշանակում է, որ այն կլինի երկրորդ խոշոր քաղաքը՝ Թբիլիսիից հետո:







































