Տնտեսական պատժամիջոցներից կտուժի Սիրիայի բնակչությունը, ոչ թե՝ կառավարությունը: Այս մասին հայտնել է Իրաքի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մուաֆֆակ Ռուբային:
Հիշեցնենք, որ ԱԵԼ-ն այսօր վերջնաժամկետ է ներկայացրել Սիրիային. Դամասկոսը մինչև երկուշաբթի օրը պետք է թույլ տա օտարերկրյա դիտորդների մուտքը Սիրիա:
Ինչպես գրում է BBC-ն, ԱԵԼ-ի երկրները, որոնց իշխանության գլուխ կանգնած են սունիական ղեկավարները, այս միջոցով փորձում են պատժել Սիրիային, որին պաշտպանում է շիական Իրանը:







































