Նիկի Մինաժն ասել է, թե ինքը շատ հուզված է, որ խաղալիքներ արտադրող Mattel ընկերությունն իր տեսքով բարբի տիկնիկ է ստեղծել:
28-ամյա երգչուհին ասել է, որ սա կարևոր պահ է իր և իր երկրպագուների համար, որոնց նա անվանում է «բարբիներ»:
«Դա յուրահատուկ, բարեգործության նպատակով ընդամնեը մեկ անգամ ստեղծվող խաղալիք է։ Ես երբեք չէի մտածի, որ ընկերությունն ինձ վրա ուշադրություն կդարձնի»,– ասել է երգչուհին:
Տիկնիկը, որն ունի Մինաժի մազերը և փայլփլուն զգեստները, դեկտեմբերի 7-ին կվաճառվի Charitybuzz.com կայքում կայանալիք աճուրդի ժամանակ: Տիկնիկի գինը կսկսվի 1000 դոլարից:
The Times of India-ն հայտնում է, որ ամբողջ գումարը կփոխանցվի Project Angel Food հիմնադրամին, որը օգնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ով հիվանդներին: