Սիրիան այսօր հայտնել է, որ բանակցում է Արաբական երկրների լիգայի հետ՝ երկիր արտասահմանցի դիտորդներ թողնելու առաջարկի վերաբերյալ: Բանակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ արաբական երկրների ղեկավարները պատրաստվում էին Սիրիայի դեմ պատժամիջոցները խստացնել:
Ինչպես արդեն հաղորդել ենք, արաբական առաջնորդները Սիրիային Արաբական խաղաղության ծրագրին միանալու նոր վերջնաժամկետ են ներկայացրել: Նշենք, որ վերջնաժամկետն ավարտվում էր այսօր:
Նոյեմբերի 25-ի վերջնաժամկետի ձախողումը պատճառ դարձավ, որ Սիրիայի դեմ կիրառվեն խիստ պատժամիջոցներ` ներառյալ երկրի կենտրոնական բանկի հետ գործարքներ կնքելու արգելքը:
Associated Press-ը գրում է, որ արևմտյան երկրների պատժամիջոցների հետ մեկտեղ՝ արաբական երկրների պատժամիջոցները կարող են էական վնաս հասցնել երկրի տնտեսությանը:
Սիրիան այժմ հայտնում է, որ ցանկանում է միանալ Արաբական խաղաղության ծրագրին, և որ ծրագրին միանալու մերժումը մի քանի պատճառներ ուներ:











































