«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ եթե իրենք ֆինանսներ ունենան, ապա անպայման 2012 թ. խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն կկազմեն. «Առաջին հերթին նորմալ քաղաքական դաշտ է պետք, որտեղ գործընթացներն ընթանում են բացառապես օրենսգրքի շրջանակներում և ոչ թե քրեական օրենքների շրջանակում: Երկրորդ` մի փոքր ֆինանս է պետք, որպեսզի կարողանանաք մեր գործունեությունը գոնե 10 տոկոսով ներկայացնել այն, ինչ անում է «Ժառանգությունը», և երրորդ` պետք է շատ աշխատել: Այդ դեպքում մենք կդառնանք խորհրդարանական մեծամասնություն»: