ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Իսրայելում դեմոկրատական արժեքները կամաց-կամաց պակասում են:
Հիլարի Քլինթոնը ելույթ է ունեցել Վաշինգտոնի փակ ֆորումում: Նա քննադատել է Իսրայելի ղեկավարությանն այն բանի համար, որ վերջինս փորձել է կրճատել մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպմանը հատկացվող ֆինանսավորումը:
Ինչպես գրում է BBC-ն, Քլինթոնը մեղադրում է Իսրայելին՝ կանանց նկատմամբ խտրականություն դնելու մեջ: Հիշեցնենք, որ Իսրայելի կառվարությունը որոշում էր ընդունել, որ կանայք հասարակական տրանսպորտում պետք է առանձին երթևեկեն:
Մի քանի իսրայելցի քաղաքական գործիչներ Քլինթոնի այս ելույթը համարել են միջամտություն Իսրայելի ներքին գործերին:





































