Ոստիկանությունը հայտնել է, որ մահմեդական կրոնական երթերը կասեցնելու համար հնդկական իշխանություններն այսօր օգտագործել են մահակներ և արցունքաբեր գազ: Երթերը տեղի են ունեցել Հիմալայան լեռներում գտնվող՝ Հնդկաստանի կողմից ղեկավարվող, վիճահարույց Քաշմիրի տարածքում:
Առնվազն 70 մարդ ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարետային ժամ է նշանակվել Սրինագարի տարածքում` կանխելու համար սուրբ Մուհարամի ամսին նվիրված մուսուլմանական հավաքները: «Հնդկական իշխանությունները վախենում են, որ նման հավաքները կարող են վերածվել հակահնդկական շարժումների»,– ասել է ոստիկանության ղեկավար Աշոք Բուխարին:
Associated Press-ը գրում է, որ բախումները սկսվել են, երբ մարդիկ դիմադրել են հանրահավաքներին միջամտող ոստիկանությանը և քարեր են շպրտել ոստիկանների վրա, ովքեր ի պատասխան՝ արցունքաբեր գազ են օգտագործել։
Ըստ ոստիկանության տվյալների՝ ոչ ոք չի վնասվել:








































