Մայրաքաղաքի ոստիկանությունը լավ պատրաստվել էր դեկտեմբերի 4-ին ընդդիմության կողմից կազմակերպվելիք ցույցին դիմակայելու համար: «Ձախ ճակատը» ընտրությունները բոյկոտելու իր որոշման մասին հայտարարել է Մոսկվայի կենտրոնում` Թատերական հրապարակում:
Ցուցարարների մի մաս «Հեղափոխության հրապարակ» մետրոյի կանգառից շարժվում է Մեծ Դմիտրովկա փողոցով, մյուս մասը շարժվում է դեպի Մեծ թատրոն:
Интерфакс-ը հայտնում է, որ ոստիկանությունը հերթապահում է Մանեժնայա հրապարակի մոտ, իսկ Կարմիր հրապարակ տանող ճանապարհները փակված են:







































