Իսպանական Սևիլիա քաղաքում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության զույգերի մրցապայքարում իսպանացի թենիսիստներ Ֆերնանդո Վերդասկոն և Ֆելիսյանո Լոպեսը 4:6, 2:6, 3:6 հաշվով զիջեցին Արգենտինայի ներկայացուցիչներ Դավիդ Նալբանդյանին և Էդուարդո Շվանկին: Հանդիպումը տևեց 1 ժամ 59 րեպե: Իսպանացիները չիրականացրին ոչ մի բրեք-փոինթ՝ փոխարենը 5 անգամ թույլ տալով դա անել մրցակցին:
Այս հաղթանակից հետո արգենտինացիները պահպանեցին հաջողության հասնելու շանսը: Դրա համար Տիտո Վասկեսի սաները պետք է հաղթեն սպասվող 2 խաղերում:
Այսպիսով՝ Իսպանիա – Արգենտինա՝ 2:1:









































