Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհատկացվի 50 մլն ֆունտ:
Վենգերը ձմռանը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսսիա»-ի աստղ Մարիո Գյոտցեին, ում տրանսֆերի դիմաց գերմանական ակումբին առաջարկում է 30 մլն ֆունտ: «Զինագործներ»-ի մարզիչն իր թիմում ցանկանում է տեսնել նաև «Քյոլն»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկիին, ով կարող է արժենալ շուրջ 20 մլն ֆունտ:
Ֆրանսիացու նշանառության տակ են հայտնվել նաև «Լիլլ»-ի բելգիացի ծագող աստղ Էդեն Ազարը, «Ռենն»-ի կիսապաշտպան Յանն Մ’Վիլան և «Սևիլիա»-ի դարպասապահ Խավի Վարասը, սակայն Վենգերը վերջիններիս ցանկանում է ձեռք բերել ամռանը, եթե, իհարկե, մինչ այդ նրանք այլ ակումբներ չտեղափոխվեն:










































