Արաբական երկրների լիգան պատրաստ է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, եթե վերջինս չընդունի երկիր արտասահմանցի դիտորդներ թողնելու առաջարկը: Դամասկոսը որոշումը պետք է կայացնի կիրակի օրը:
ԱԵԼ-ի արտաքին գործերի նախարարները, հավաքվելով Քաթարում, հաստատել են նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում իրենց պատրաստակամությունը:
Նրանք նախատեսում են սիրիական պաշտոնյաների բանկային հաշիվների սառեցում, Սիրիայի կենտրոնական բանկի հետ ֆինանսական գործողությունների դադարեցում, սիրիական տնտեսության մեջ ներդրումների արգելում:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սիրիայում սպանվել է 20 մարդ:











































