Saturday, 13 06 2026
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մի ուրիշ կոտրած տաշտակ

Որքան մոտենում է խորհրդարանի ընտրությունը, կարծես թե այդքան ակնհայտ է դառնում, որ այս ընտրությունն էլ անցնելու է, ըստ էության, որակական այլընտրանքի բացակայության պայմաններում: Ընդ որում` խոսքն այստեղ մարդկային որակների, մարդկային տեսակի, արժեհամակարգի մասին չէ:

Իհարկե, Հայաստանի քաղաքական դաշտում բազմազանություն է և կան իսկապես տեսակային տրամագծորեն տարբեր սեգմենտներ, թեև պարզ է, որ ընդհանուր գերիշխողը գորշությունը, միջակությունն ու տգիտությունն է: Բայց տվյալ պարագայում խոսքը քաղաքականության մասին պատկերացումներին է վերաբերում: Այդ իմաստով, մենք տեսնում ենք, որ ընտրությանը մոտ քաղաքական գործընթացը Հայաստանում առավելապես տեղավորվելու է ինտրիգային մթնոլորտում, ինտրիգային տրամաբանության շրջանակում` աստիճանաբար շեղվելով հասարակական, քաղաքացիական տրամաբանությունից: Այդպես մեծանում է կոտրած տաշտակի առաջ կանգնելու վտանգը:

Բայց դա այն վտանգը չէ, որի մասին խոսում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա ասած վտանգը սպառնում է քաղաքական ուժերին, որից խուսափելու համար էլ Սարգսյանն առաջարկում է քաղաքականության ինտրիգային տարբերակը: Այսինքն` եկեք Սերժ Սարգսյանի մոտ, և մենք բոլորիդ հետ կպայմանավորվենք: Իսկ այդ պայմանավորվածությունը, գաղտնիք չէ, որ լինելու է հասարակության, հանրային և պետական շահի հաշվին, թեև` դրա անվան տակ: Իրականում, կոտրած տաշտակի վտանգը սպառնում է հասարակությանը, եթե քաղաքական ուժերը շարունակեն նույնանալ իրենց պատկերացումներում և ապավինել առավելապես ինտրիգային քաղաքականությանը, թեկուզ և այդ ինտրիգները փորձեն հյուսել բաց տեքստով և բաց հարթակներում կամ ամբիոններում: Կարևորն այն է, թե ինչն է դրանց առանցքում:

Իսկ առանցքում այն է, որ մինչև չլինեն ստվերային պայմանավորվածություններ, գործարքներ, ինչ-որ տեղ` նաև դավադրություններ, հնարավոր չէ քանդել ներկայիս համակարգը: Այդ մոլորությունը հետևողականորեն, ուղղակի, թե անուղղակի, ներարկվում է հասարակությանը: Պատճառները կամ մոտիվները կարող են տարբեր լինել: Կամ քաղաքականությամբ զբաղվողները փորձում են այդպիսով արդարացնել իրենց անարդյունավետությունն ու տրված խոստումների կամ հավաստիացումների ի կատար չածելը, կամ պարզապես դա հենց այն պատկերացումների նույնականացումն է, որ տեղի է ունենում քաղաքական դաշտում, լեգիտիմացնելով գերիշխող միջավայրը:

Այստեղ շատ կարևոր է, թե ինչպես է հասարակությունն արձագանքում այդ ամենին` ընդդիմանո՞ւմ է, ներկայացնո՞ւմ է պահանջներ, թե՞ ընդունում է այն, ինչ մատուցվում է իրեն, համակերպվելով այդ իրողությանը, որ ինքն անզոր է, քանի դեռ չի մտել որևէ իշխանական ուժի կամ խմբի հետ դավադիր գործարքի մեջ: Չէ՞ որ այդպես քանդվում է մի համակարգը` հենց այն փիլիսոփայությամբ, ինչի համար էլ պետք է քանդել համակարգը: Այսինքն` դավադրությունների և ինտրիգների վրա կառուցված համակարգը երբ քանդվում է նույն արժեքներին ապավինելով, ապա դա ընդամենը բերում է համակարգի անվանական փոփոխության, իսկ արժեքային տրամաբանությունը մնում է նույնը:

Բանն այն է, որ համակարգի քանդումը պետք է զուգորդվի այլընտրանքային արժեհամակարգի ձևավորմամբ, և այդ արժեհամակարգը պետք է լինի այն առանցքային գործիքը, որը կքանդի արատավոր համակարգը: Այսինքն` մարդիկ, հասարակությունը, պետք է տեսնեն, որ համակարգը քանդվեց ուրիշ մտածողության շնորհիվ: Երբ այդ ամենը չկա, մարդիկ իրենք էլ դադարում են լինել ուրիշ մտածողության որոնողներ կամ կրողներ, որովհետև չեն տեսնում այդ ուրիշի արդյունքը, կամ հակվում են նրան, ինչի արդյունքը տեսնում են: Լինում են, իհարկե, բացառություններ, երբ արատավոր համակարգերը քանդվում են ներսից` դավադրություններով և ինտրիգային գործարքներով, սակայն հետո ներսից էլ կառուցվում են նոր արժեքների վրա հիմնված ինստիտուտներ: Սակայն դա բացառություն է և մեծապես պայմանավորված է տեղային առանձնահատկություններով: Հայաստանի առանձնահատկությունները կարծես թե թույլ չեն տալիս ակնկալել, թե մեր երկիրն էլ կարող է լինել այդ բացառությունը:

Ինտրիգային պատկերացումները, դավադրությունների տարատեսակ տեսություններն ու խարդավանքների ու քաղաքականության նույնականացումը մեր երկրում ունեն համակարգային և նույնիսկ էթնոհոգեբանական տարածում, տարածված են քաղցկեղի նման, ինչն էլ քիչ հավանական է դարձնում բացառությունը, և ավելի իրատեսական, գրեթե անխուսափելի է դառնում շրջապտույտի օրինաչափությունը: Հետևաբար, այստեղ շատ կարևոր է, որ քաղաքական պատկերացումների նույնականացման միտումները կանխարգելվեն քաղաքացիական արդիականացման գործընթացով: Ընդ որում` էականն այն է, որ քաղաքացիական հանրությունը այդ հարցում պետք է որ այլևս հրաժարվի հույսը որևէ քաղաքական ուժի հետ կապելուց և նախաձեռնությունը վերցնի իր ձեռքն ու ընդլայնի արեալը: Թող քաղաքական ուժերը մտածեն քաղաքացիական հանրության հետ կապվելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում